Ուզբեկստանը Ֆրանսիայից վերադարձրել է Գուլնարա Քարիմովայի՝ 10 մլն դոլարի չափով ակտիվները : ԱՅս մասին հայտարարել է Ուզբեկստանի արդարադատության նախարարությունը:
«Ուզբեկստանի արդարադատության նախարարության ու գլխավոր դատախազության եւ Գուլնարա Քարիմովայի՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված սեփականության՝ երկիր վերադարձնելու հարցերով զբաղվող իրավասու մարմինների հետ համատեղ ջանքերի շնորհիվ այս տարվա մայիսի 14-ին Ֆրանսիայից Ուզբեկստան են վերադարձվել 10 միլիոն դոլար արժողությամբ ակտիվները»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Վերադարձված ակտիվները փոխանցվել են երկրի պետական բյուջե:





























