ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերությունների լիարժեք խզման հնարավորության մասին:
«Շատ բաներ կան, որ մենք կարող ենք անել»,- ասել է Թրամփը FOX Business-ին տված հարցազրույցում:- Մենք կարող ենք խզել հարաբերությունները»:
Թրամփի վարչակազմը քննարկում էր Չինաստանին պատտժելու կամ ֆինանսական փոխհատուցում ստանալու եղանակները այն բանի համար, որ Պեկինը, ԱՄՆ-ի կարծիքով, թաքցնում է տեղեկությունները վիրուսի մասին:

«Հիմա ի՞նչ կլիներ այդ դեպքում (հարաբերությունների խզմա): Եթե ​​խզենք բոլոր հարաբերությունները, 500 միլիարդ դոլար կխնայենք»,- ասել է Թրամփը:

Սակայն Թրամփը եւ նրա թիմը այլ մարտավարություն են կիրառել՝ Չինաստանի գործողություններից իրենց դժգոհությունը ցույց տալու համար: Երկուշաբթի վարչակազմը խզել էր ներդրումային կապերն ԱՄՆ դաշնային կենսաթոշակային հիմնադրամների եւ չինական բաժնետոմսերի միջեւ:

Ինչ վերաբերում է Չինաստանի արձագանքին ԱՄՆ-ի կողմից կորոնավիրուսի տարածման վերաբերյալ հարցումներին, Թրամփն ասել է. «Մենք խնդրել ենք ուսումնասիրել այս հարցը, նրանք ասել են՝ ոչ: Նրանք մեր օգնությունը չէին ուզում: Եվ ես կարծում եմ, որ դա նորմալ է, քանի որ նրանք գիտեն՝ ինչ են անում: Այնպես որ, դա կամ հիմարություն էր, ոչ կոմպետենտություն կամ կանխամտածվածություն»: