Ընթացիկ տարվա ապրիլից մայիս ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի աճ։ Մարտից ապրիլ, երբ երկրում մտցվեցին որոշ սահմանափակումներ, աճը դանդաղեցվեց, սակայն մայիսից սկսած՝ համաճարակը սկսեց սրընթաց տարածվել։ Այս մասին մայիսի 14-ին Ազգային ժողովի հատուկ նիստում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին կառավարության արդեն իսկ ուժի մեջ մտած որոշման քննարկման ժամանակ ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

Փոխվարչապետի խոսքերով, մինչեւ մարտի 22-ը երկրի իշխանությունները հետեւում էին վիրուսի ներթափանցման օջախներին: «Հայաստանի առողջապահության նախարարությունը շատ արագ արձագանքեց այս խնդրին, եւ մարտի կեսից երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցվեց ստեղծվեց պարետատուն, որից հետո սահմանվեցին շատ մեղմ սահմանափակումներ: Մենք սկսեցինք երկիր ներմուծել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ եւ կորոնավիրուսը հայտնաբերելու թեսթեր»,- տեղեկացրեց Ավինյանը: