«ՈՉ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանն այսօր նամակ է ստացել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսից։

«Ոչ»-ի քարոզչական կոմի Facebook-ի էջը այս առնչությամբ հայտնում է.

«Պարոն Ջիակոմոպուլոսը տեղեկացրել է, որ երեկ ՀՀ իշխանությունները որոշել են հայցել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Սահմանադրական դատարանին վերաբերող [Սահմանադրական] փոփոխությունների վերաբերյալ։

Պարոն Ջիակոմոպուլոսը նաև լավատեսություն է հայտնել, որ Վենետիկի հանձնաժողովի օժանդակությամբ՝ հնարավոր կլինի գտնել այնպիսի լուծում, որով կհարգվի թե՛ ՀՀ Սահմանադրությունը և թե՛ իրավունքի գերակայության պահանջները»:

«ՈՉ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանն այսօր նամակ է ստացել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների...

Опубликовано «ՈՉ» քարոզչության կողմ Пятница, 15 мая 2020 г.