Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2010թ. զանգվածային լրատվամիջոցների ազատության ցուցիչը:

Հայաստանը հավաել է 65 միավոր: Նույնպիսի ցուցանիշ ունի նաեւ Եգիպտոսը, եւ երկու երկրները կիսել են 146-րդ հորիզոնականը: Ադրբեջանն ունի 79 միավոր եւ 171-րդ տեղը կիսում է Եթովպիայի, Սուդանի եւ Տաջիկստանի հետ: Վրաստանը 118-րդն է:

Freedom House-ի գնահատականով` մամուլի ազատությունն աշխարհում վերջին 10 տարիների ընթացքում հասել է ամենացածր աստիճանին, նշանակալի անկում է գրանցվել Եգիպտոսում, Թուրքիայում եւ Ուկրաինայում:

Freedom House-ը նշել է 10 երկիր, որտեղ ազատ մամուլ գոյություն չունի կամ դաժանորեն հետապնդվում է: Այդ թվում են Բելառուսը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Իրանը, Մյանմարը, Կուբան, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Լիբիան եւ Հյուսիսյային Կորեան, իսկ Ուկրաինան Վիկտոր Յանուկովիչի նախագահության օրոք ավելի քիչ ժողովրդավար է դարձել:

Ըստ Freedom  House-ի  հերթական զեկույցի, ըստ որի,  աշխարհում վեց մարդուց միայն մեկն է ապրում ազատ եւ անկախ մամուլ ունեցող երկրում:

Զեկույցը հրապարակվել է Մամուլի ազատության համաշխարհային օրվա նախօրեին, որ նշվում է մայիսի 3-ին: