2010թ. աշխարհում 102 լրագրող է սպանվել: Նման տվյալներ են ստացվել Մամուլի միջազգային ինստիտուտի հրապարակած հետազոտության արդյունքում:

Լրատվամիջոցների համար ամենավտանգավոր երկիրը մնում է Պակիստանը, որտեղ 2010թ. ընթացքում սպանվել է 16 լրագրող: Նրան հաջորդում են Մեքսիկան եւ Հոնդուրասը, որտեղ սպանվել են 22 լրագրող:

Եվս 32 լրագրող սպանվել է Լատինական Ամերիկայի երկրներում, 15 լրագրող` աֆրիկյան երկրներում, 8-ը` Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում:

Լրագրողների համար վտանգավոր է մնում նաեւ Եվրոպան, որտեղ սպանվել է 7 լրագրող:

2009թ. տվյալներով, աշխարհում սպանվել էր 110 լրագրող:

Զեկույցը հրապարակվել է Մամուլի ազատության համաշխարհային օրվա նախօրեին, որ նշվում է մայիսի 3-ին: