Երկուշաբթի՝ մայիսի 18-ին, սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են:

WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսներն աճել են 4,52 տոկոսով եւ կազմել մեկ բարելի դիմաց 30,76 դոլար, փոխանցում է RT-ն:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հուլիսյան մատակարարումներով աճել են 3,42 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց մինչեւ 33,61 դոլարի: