«Հետաքննող լրագրողներ» հ/կ-ի նախագահ, «Հետք» ինտերնետ-պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը հայ լրագրողներին կոչ է արել պայքարել խոսքի ազատության համար։
Մայիսի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Բ աղդասարյանը հիշեցրեց գործընկերներին, որ խոսքի ազատությունը «սահման» չունի, եւ ոչ ոք չի կարող պարտադրել չգրել կամ չասել ինչ-որ բանի մասին։ Այլ հարց է, երբ լրագրողները գիտակցաբար լռության են մատնում այս կամ այն հարցը։
Դեմ արտահայտվելով որեւէ մեկի հասցեին վիրավորանքին՝ նա նկատեց, որ անգամ աղբյուրի հուսալիությունը չի երաշխավորում, որ լրատվամիջոցը ազատված կլինի դատական քաշքշուկներից։ Ամեն դեպքում, պետք է գրել մեր պատգամավորների եկամուտների մասին, բացատրություններ պահանջել, նկատեց Բաղդասարյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ Հայաստանում շատ փոքր են արդարադատության հույսերը։
«Բանն այն է, որ Հայաստանում դատարաններից առավել հավատում են լրատվամիջոցներին։ Հենց մամուլն է մարդկանց վերջին հույսը»,-ամփոփեց Էդիկ Բաղդասարյանը։





























