ԵԱՀԿ անդամ-երկրները պետք է մեծ ջանքեր գործադրեն լրագրողներին պաշտպանելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը:

«Լրատվության էլեկտրոնային միջոցները խոսքի ազատության եւ տեղեկատվության հասանելիության աննախադեպ հնարավորություն են, սակայն իրական ազատության խոչընդոտ են մնում սպառնալիքները լրագրողների հասցեին:

ԵԱՀԿ անդամ երկրների տարածքում լրագրողներին շարունակում են սպառնալ, հետապնդում են, հարձակվում են նրանց վրա եւ անգամ սպանում:

Մենք չենք կարող թույլ տալ սպառնալիքներ լրագրողների դեմ, նաեւ սահմանափակումներ:

ԵԱՀԿ անդամները պետք է ջանքեր գործադրեն` ապահովելու իրենց պարտականությունների կատարումը` մամուլի ազատությունն ապահովելու ոլորտում: