Ադրբեջանում ոչ մի կերպ չեն կարողանում հանգստանալ Հայաստանի կողմից «Իսկանդերների» ձեռք բերման պատճառով, եւ ամեն հարմար եւ անհարմար առիթով փորձում են զուգահեռներ անցկացնել իրենց օգտին:

Հերթական «հաղթաթուղթը» դրել է ադրբեջանական բանակի պահեստազորի գեներալ-լեյտենանտ Յաշար Այդեմիրովը: Ըստ նրա՝ Ադրբեջանը մոդիֆիկացրել է իր ամբողջ զենքն ու հրթիռային համակարգերը, ավելին՝ Ադրբեջանը «վերջերս արտադրված» հրթիռային համակարգ ունի, որը երկու անգամ ավելի հզոր է, քան «Իսկանդերը», փոխանցում է https://minval.az/-ը:

«Ջախջախելով» Հայաստանի սպառազինությունը՝ պահեստազորի գեներալը պարծեցել է «Երկաթե գմբեթով» եւ վերջերս արտադրված հրթիռային համակարգով, որն «Իսկանդերից» կրկնակի անգամ ուժեղ է: Թեթեւությունը, որով գեներալը հայտարարում է այնպիսի մանրուքի մասին, ինչպիսին հզոր հրթիռային համակարգի մշակումն է, հուշում է ոչ այդքան ադեկվատ վիճակի մասին: