Երեքշաբթի օրը պղնձի գինն ընկնում է մեկ օր առաջ 2.4 տոկոսով աճից հետո, վկայում են աճուրդի տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:
Comex բորսայում պղնձի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.29 տոկոսով եւ 2415 դոլար է կազմել մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ): Ընդ որում, երկուշաբթի պղնձի գինն աճել էր 2.4 տոկոսով:
Երկուշաբթի օրը մետաղների լոնդոնյան բորսայում աճուրդների ժամանակ մեկ տոննա պղնձի երեք ամսից մատակարարումների արժեքն աճել էր 2.62 տոկոսով եւ կազմել 5317.5 դոլար, ալյումինի արժեքն աճել էր 2.33 տոկոսով՝ մինչեւ 1496 դոլար, ցինկինը՝ 3.19 տոկոսով՝ մինչև 2024 դոլար մեկ տոննայի դիմաց:
Պղնձի շուկայում ներդրողները շահույթ են գրանցում գների բարձրացումից հետո: Այն կապված էր շուկաներում ռիսկային տրամադրության ընդհանուր բարելավման հետ կարանտինային սահմանափակումների աստիճանական թուլացման եւ ամբողջ աշխարհում արտադրական գործողությունների վերսկսման ֆոնին:




























