ԵԱՀԿ մամուլի հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մայիսի 9-ին կայցելի Ադրբեջան:
Մայիսի 10-ին նա հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ:
Մայիսի 11-ին Միյատովիչը մասնակցելու է խորհրդաժողովի, որ կազմակերպել է ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը:
Միյատովիչի այցը կավարտվի մայիսի 13-ին, հաղորդում է APA-ն` վկայակոչելով ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի մամուլի քարտուղար Ռաշադ Հուսեյնովին:





























