Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, որ գտնվում էր ինքնամեկուսացման մեջ իր օգնականի մոտ կորոնավիրուս հաստատվելուց հետո, այսօր՝ մայիսի 20-ին վերադարձել է աշխատանքի։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ինքը՝ պատգամավորը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ պատգամավորը կորոնավիրուսի թեստ էր հանձնել, պատասխանը բացասական էր եղել։ Այնուամենայնիվ, նա ինքնամեկուսացվել էր երկու շաբաթով։




























