Չինաստանում միջին եւ փոքր ձեռնարկությունների մոտ 91 տոկոսը վերականգնվել է երկրում կորոնավիրուսային համավարակի ավարտից հետո: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով պաշտոնական տվյալները:
Այդպես, վերամշակման և շինարարության ոլորտի ընկերությունների 93 տոկոսը վերսկսել է աշխատանքը, հյուրանոցային եւ ռեստորանային եւ հանրային սննդի ոլորտում՝ 87 տոկոսը:
Չինաստանը մի շարք միջոցներ է ձեռնարկել փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցելու համար, որոնք ամենից շատ են տուժել համավարակից: Այդպես, կրճատվել են բանկերի պարտադիր պահուստների նորմերը, իսկ միջին, փոքր, միկրոտնտեսություններին եւ անհատ ձեռներեցներին ընդհանուր 400 միլիարդ դոլարի փոխառություններ են տրամադրվել:




























