ԱԻՆ-ը շարունակում է ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում եւ Երեւանում:

Ամենօրյա վարակազերծումներ են իրականացվում բժշկական կենտրոններում, ծննդատներում, պոլիկլինիկաներում, դեղատներում, բանկերում եւ վարկային կազմակերպություններում, շուկաներում, առեւտրի կենտրոններում, սուպերմարկետներում եւ հանրային նշանակության այլ վայրերում։

Մայիսի 20-21-ը փրկարարները կատարել են 2266 վարակազերծում, որից 1555-ը՝ մարզերում, 711-ը՝ Երեւանում։

Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։ Ամենօրյա վարակազերծման են ենթարկում ստորաբաժանման տրանսպորտային միջոցները, գույքը եւ համազգեստը։

Առավել մարդաշատ վայրերում վարակազերծում իրականացվում է մի քանի անգամ։

ԱԻՆ-ն աջակցում է նաեւ հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են ախտահանման հարցով։ Անհրաժեշտության դեպքում վարակազերծվում են նաեւ բնակելի շենքեր։