Ռուսական վարձույթի սրահներում մայիսի 25-ից կհայտնվի «Քունգ-Ֆու Պանդա- 2» մուլտֆիլմի երկրորդ մասը ( «Շրեկ» եւ «Մադագասկար» մուլտֆիլմերը ստեղծողների կողմից): Ինչպեսեւ նախորդ անգամ, այս անգամ եւս գլխավոր հերոսը` Պանդա Պոն կխոսի Միխայիլ Գալուստյանի ձայնով (իսկ բնօրինակում Պանդա Պոյի ձայնը պատկանել է կոմիկ Ջեք Բլեքին): Այս անգամ Միխայիլն իր առջեւ դրած խնդիրը կատարել է ռեկորդային ժամկետում` ընդամենը 2 օրում:
«Ես շատ ուրախ եմ, որ ինձ հերթական անգամ խնդրել են կրկնօրինակել այս հիանալի մուլտֆիլմը: Շատ հետաքրքիր եւ զվարճալի էր: Իմ մեջ էլ կա ինչ-որ բան իմ մանկությունից, ես դեռ ինձ երեխա եմ զգում եւ կրկնօրինակում եմ բոլոր հնարավոր հնչյուններն եւ ճիչերը, ինչպես օրինակ «կիյա»: Ես ինձ հիշում եմ իմ մանկությունում, երբ երեխաներով նստում էինք բակում զվարճանում եւ ուրախանում: Ես հավանաբար, այդքան էլ հեռու չեմ գնացել այդ ամենից»,- Գալուստյանի խոսքերը մեջբերել է Paparazzi.ru-ն:





























