Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի շենք, մարտի 11-ի վթարից հետո առաջին անգամ մարդիկ են մտել, 12 մասնագետներ, որպեսզի տեղադրեն օդային ֆիլտրեր:
Մասնագետները ներսում են մնալու 40 րոպե:
Հնարավոր է, նրանց հաջողվի մի քանի տասնյակ անգամ նվազեցնել ռադիացիայի մակարդակը:
Ռեակտորում այժմ ռադիացիան կազմում է 10-ից 40 միկրոզիվերտ/ժամ, մինչդեռ մարդու համար նորման 0,05-ից 0,2 է: Ատոմային օբյեկտների վթարի հետեւանքների վերացման մասնագետների համար թույլատրելի է տարեկան 100 միլիզիվերտ ճառագայթահարումը:
Մարտի 11-ի ավերիչ երկրաշարժից եւ ցունամիից հետո «Ֆուկուսիմայում» խափանվել էր հովացման համակարգը, կայանում արտակյարգ դրություն էր հայտարարվել: Արդյունքում մի քանի պայթյուն էր եղել, ինչն էլ հանգեցրել էր ռադիացիայի արտահոսքի: Իշխանությունները տարհանել էին մարդկանց 20 կմ շառավղով: Կայանի վտանգավորությանը տրվել է առավելագույն, 7-րդ մակարդակ:





























