2009 թվականի հունիս ամսվա ընթացքում Հարավկովկասյան երկաթգծով պլանավորած 258 400 տոննայի փոխարեն փոխադրվել է 260 860 տոննա բեռ, ինչը նշանակում է, որ հունիսին բեռնափոխադրումները իրագործվել են 101%-ով: Ընդհանուր առմամբ, հունիս ամսվա բեռնաշրջանառությունը կազմել է 59 824 458 տոննա:
Հունիս ամսվա ընթացքում արտահանման հաղորդակցությունում փաստացիորեն փոխադրվել է 29 588 տոննա բեռ, ինչը կազմում է պլանավորած բյուջեի 50.5%: Հիմնական փոխադրվող բեռներն են՝ ցեմենտ, շինանյութ, մետաղի ջարդոն, արդյունաբերական հումք և մետ. կոնցենտրատ:
Ներկրման հաղորդակցությունում փաստացիորեն փոխադրվել է 101 900 տոննա բեռ` նախատեսված 99 300 տոննայի փոխարեն, ինչը կազմում է պլանավորած բյուջեի 102 %-ը: Հիմնական փոխադրվող բեռներն են` շաքարավազ, ցորեն, նաֆտալից բեռներ, հանքային պարարտանյութ և մետաղ:
Ներքին հաղորդակցությունում փաստացիորեն փոխադրվել է 103 147 տոննա բեռ, ինչը կազմում է պլանավորած բյուջեի 102 %: Հիմնական փոխադրվող բեռներն են` արդյունաբերական հումք, ցեմենտ և գունավոր մետաղի հանքաքար:


























