Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչեւ 1915 թվականը (ներառյալ) ծնված եւ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերը այսուհետ ՀՀ կառավարությունից  ամսական 25 հազար դրամ օգնություն կստանան։ Այսօր՝ մայիսի 5-ին կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում։

Դրամական օգնությունը կվճարվի յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակի հետ՝ որպես հավելավճար։

Սույն որոշումը բխում է 2011թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պահանջներից։