Ամերիկյան Wall Street Journal-ը կայք է հիմնել, որը մասնագիտացել է տարբեր ոլորտներում մեքենայությունների եւ չարաշահումների վերաբերյալ գաղտնի տեղեկությունների արտահոսքի վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Agence France-Presse-ը:

«Եթե դուք ունեք պայմանագրեր, նամակագրություն, էլեկտրոնային նամակներ, ֆինանսական հաշվետվություններ մասնավոր ընկերություններից, պետական հաստատություններից կամ հասարակական կազմակերպություններից, կարող եք ուղարկել մեզ` օգտվելով SafeHouse ծառայությունից»,- ասվում է պարբերականի հաղորդագրության մեջ:

wsj.safehouse.com կայքը տեղադրված է թերթի կայքում եւ կառավարվում է պարբերականի խմբագրության կողմից:

Ամենահայտնի կայքը, որ գաղտնի տեղեկություններ է հրապարակում, WikiLeaks-ն է: