2019 թվականի համար պետական ​​բյուջեի եկամուտների չափը 1 տրիլիոն 496 միլիարդ դրամ էր սահմանվել: Հետագայում մեկ տարվա ընթացքում այդ ցուցանիշը վերանայվել է եւ կազմել 1 տրիլիոն 609 միլիարդ դրամ: Այս մասին հունիսի 8-ին Ազգային ժողովում մշտական խորհրդարանական ​​հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական ​​բյուջեի կատարողականի մասին զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ընդ որում, ըստ նրա, պետական ​​բյուջեն փաստացի իրացվել է 1 տրիլիոն 565 միլիարդ դրամի չափով: «Ինչպես եւ ակնկալվում էր, բյուջեի եկամուտների հիմնական բաղադրիչը հարկային եկամուտներն էին՝ 93.5 տոկոս»,- նշեց Ջանջուղազյանը:

Տարբեր միջոցառումների իրականացման համար 1 տրիլիոն 402 միլիարդ դրամ էր նախատեսված, սակայն ՀՀ տնտեսության դրական միտումների պատճառով այդ ցուցանիշը վերանայվել է եւ կազմել 1 տրիլիոն 488 միլիարդ դրամ: «Հարկային եկամուտների փաստացի ծավալը 1 տրիլիոն 464 միլիարդ դրամ է կազմել»,- շեշտեց Ֆինանսների նախարարության ղեկավարը:

Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ 2019-ին պետական ​​բյուջե հարկային եկամուտների ներհոսքի պատճառով հնարավոր եղավ 62 միլիարդ դրամով ավելի շատ միջոցներ ներգրավել , քան իսկզբանե նախատեսված էր: