Կոմպոզիտոր Իգոր Կրուտոյին շտապ վիրահատել են եւ հեռացրել երիկամի քարերը: Մոտ երկու շաբաթ առաջ նրան տեղափոխել էին Նյու Յորքի կլինիկաներից մեկը:
Կոմպոզիտորի առողջական վիճակը բավական վատ է եղել: Հոսպիտալացումից առաջ նա տանջալից ցնցումներ է ունեցել եւ սաստիկ ցավ:
Կրուտոյի մոտ առողջական խնդիրները սկսվել են գրեթե մեկ տարի առաջ: Սկզբում նա ուշադրություն չէր դարձնում առողջական խնդիրներին, սակայն «Շախտյոր-Ռոմա» խաղի ժամանակ ծանր նոպա է ունեցել, եւ հենց խաղադաշտից տեղափոխվել հիվանդանոց:
Ըստ նրա ընկերների, Կրուտոյն այժմ իրեն բավարար է զգում:





























