Նյու Յորքում մայիսի 5-ին կյանքի 93-րդ տարում մահացել է հայտնի դրամատուրգ, սցենարիստ, պրոդյուսեր եւ դերասան Արթուր Լորենցը:

Լորենցը երկար տարիներ աշխատել է ռադիոյում եւ Հոլիվուդում, սակայն ամենամեծ հռչակի հասել է բրոդվեյյան ներկայացումների համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

1957թ. Լորենցը գրել է «Վեստսայդյան պատմություն» պիեսը, որը նոր դարաշրջան էր երաժշտական թատրոնի պատմության մեջ: