Բրիտանացի հայտնի դերասան Քոլին Ֆերթը հայտարարել է, թե չի կարողանում խուսափել կակազելուց, որը հայտնվել է Թոմ Հուպերի «Արքան խոսում է» ֆիլմից հետո, հայտնում է NEWSru.com-ը` վկայակոչելով The Daily Telegraph-ը:
Ֆիլմը ներկաայցնում է թագուհի Ելիզավետայի հոր` Գեորգ 6-րդի պայքարը կակազելու դեմ: Պատրաստվելով դերին` Ֆերթը հատուկ կակազելու տեխնիկա էր մշակել, եւ այժմ այն պարբերաբար վերադառնում է, երբեմն անգամ հարցազրույցների ժամանակ:
«Արքան խոսում է» ֆիլմը թողարկվել է 2010թ., այն առաջադրվել էր 12 «Օսկարի», բայց ստացել էր միայն 4-ը: Ֆերթը լավագույն դերասան էր ճանաչվել:





























