Վրաստանի արտաքին քաղաքականության վարչությունը դրական է գնահատում Ֆրանսիայի կողմից Վրաստանի 200 քաղաքացիներին  աշխատանքի իրավունք տալու փաստը, գրում է վրացական «Պիրվելի» լրատվական գործակալությունը:

«Վրաստանը արդեն մի  քանի տարի է, ինչ Եվրամիության հետ ստեղծում է իրավական բազա, որն ուղղված է Վրաստանի եւ Եվամիության միջեւ բարձր որակավորմամբ կադրերի տեղաշարժին: Այնպես որ, Վրաստանը միայն ողջունում է Ֆրանսիայի կողմից կատարած նման քայլը»,-հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն  եւ ընդգծել, որ Ֆրանսիայի կողմից նման քայլը Վրաստանի առջեւ դրված տնտեսական լուծումների  ճանապարհին քայլ առաջ է:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում 200 Վրաստանի քաղաքացի ստացել են լեգալ աշխատելու իրավունք: