Հայաստանում արտակարգ դրությունից դուրս գալու տարբերակներից մեկը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գտնելն ու բնակչության զանգվածային պատվաստումների գործընթացն է: Այս մասին հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Երկրորդ տարբերակը, վարչապետի խոսքով, կլինի այն, երբ հակահամաճարակաբանական կանոններին համապատասխանելու արդյունքում COVID-19-ով վարակման ամենօրյա դեպքերի թիվը նվազի մինչեւ օրական 100-150 մարդ:
«Այս դեպքում հնարավոր կլինի աստիճանաբար դուրս գալ արտակարգ դրությունից»,- շեշտեց Փաշինյանը:




























