Որոշ լրատվամիջոցներում պնդում կա, որ Հայաստանում կորոնավիրուսի հետեւանքով ավելի շատ մարդ է մահացել, քան 2016 թվականի ապրիլյան էսկալացիայի 4 օրում: Այս մասին հունիսի 12-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Վարչապետի խոսքով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի հետեւանքով ավելի շատ մարդ է մահացել, քան իրաքա-քուվեյթյան պատերազմի ժամանակ: Ընդ որում՝ վարչապետի գնահատմամբ, տարիներ են եղել, երբ 4 օրում ավելի շատ մարդ է մահացել, քան ապրիլյան էսկալացիայի ամբողջ ժամանակահատվածում: