51 տարեկանում Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում մայիսի 6-ին մահացել է «Ալիսա» ռոք խմբի հիմնադիր Սվյատոսլավ Զադերիյը:
Վեց օր բժիշկները պայքարել են նրա կյանքի համար: Նա Պոկրովսկի հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 30-ին ընդարձակ ներգանգային արյունազեղմամբ: Մայիսի 6-ին ուշ երեկոյան նա մահացել է:
Զադերիյը «Ալիսա» խումբը ստեղծել է 1983թ:1985թ նա Մոսկվայից խումբ է հրավիրել կատարող Կոնստանտին Կինչեւին: Առաջնորդների զուգերգը չի ստացվել, եւ 1986թ «Ալիսա» խմբի հիմնադիրը թողել է «Ալիսան» եւ ստեղծել «Նատե» խումբը:





























