Դոնի Ռոստովից Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի: Այս մասին հայտնում են Դոնի Ռոստովի հյուպատոսությունից:

«Հունիսի 14-ին ժամը 17։19 Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից «Armenia» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։

Այս չվերթով Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի։

ԲԱՐԻ ԹՌԻՉՔ ՀԱՅՐԵՆԻՔ, ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ»: