Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում գտնվող հրաձգարանում այսօր` մայիսի 7-ին տեղի է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված հրաձգության ներկուսակցական մրցաշարը` նվիրված Գարեգին Նժդեհի 125-ամյակին: Մրցաշարն իրականացվել է Երեւանի եւ մարզերի երիտասարդական կազմակերպությունների հավաքական թիմերի միջեւ /յուրաքանչյուր թիմում 3 մասնակից/:

Մրցաշարն անցկացվել է «Տոզ 8» հրացանով, իսկ հաղթողները որոշվել են` 1 րոպեում 5 փամփուշտի օգտագործմամբ խփված թիրախների քանակով: Մրցաշարի պաշտոնական բացումից հետո առաջին մասնակիցներն են դարձել Երեւանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը: Մրցույթի արդյունքում առաջին տեղը գրավել է Արմավիրի թիմը, երկրորդ տեղը` Կոտայքի թիմը, իսկ երրորդ տեղը` Երեւանի «Կենտրոն» համայնքը ներկայացնող թիմը:

Մրցաշարի հաղթողներին եւ մրցանակակիրներին շնորհվել են համապատասխան կարգի գավաթներ, պատվոգրեր եւ նվերներ: