Ճանպոնիայի Հոնսյու կղզու հյուսիս-արեւելյան մասում մայիսի 8-ին նոր երկրաշարժ է տեղի ունեցել:  Ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4,6 բալ: Տուժածներ եւ ավերածություններ չկան, ցունամիի վտանգի մասին եւս չի հայտարարվել:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում` Ֆուկուսիմա նահանգի ափերին մոտ: 

Վերջին օրերին սա 4 մագնիտուդից բարձր արդեն հինգերորդ երկրաշարժն է Հոնսյու կղզու հյուսիս-արեւելքում:  Օդերեւութաբանական վարչության կանխատեսումներով` բարձր սեյսմակտիվությունը կպահպանվի նաեւ առաջիկա օրերին, հաղորդում  է «Վեստին»: