Հայրենի արտադրողների միությունը մտադիր է դիմել կառավարությանը՝ առաջարկելով Հայաստանում վերականգնել փոքր ավիացիայի պարկը: Այդ մասին երեկ լրագրողներին հայտնել է կազմակերպության ղեկավար Վազգեն Սաֆարյանը:

Նրա խոսքերով՝ ներկայումս պայմանավորվածություն կա «Սուխոյ» նախագծային բյուրոյի հետ՝ Հայաստանում փոքր ինքնաթիռների արտադրություն հիմնելու վերաբերյալ, ինչպես ուղեւորների տեղափոխման, այնպես էլ գյուղատնտեսական կարիքների համար, ինչը, ըստ Սաֆարյանի, կբարձրացնի բերքահավաքի արդյունավետությունը:

Սաֆարյանը նաեւ նշեց, որ Հայաստանում նախատեսվում է տարեկան արտադրել մոտ 20 ինքնաթիռ, ընդ որում ինքնաթիռների մի մասը կարելի է վաճառել մերձավոր երկրներին, քանի որ միայն Ռուսաստանին, օրինակ, տարեկան անհրաժեշտ է մինչեւ 40 ինքնաթիռ: