Այսօր` մայիսի 8-ին, ժամը 19:40-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Նաիրիի տարածաշրջանում:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի վերջնամասում ՎԱԶ-2106 մակնիշի 61 ՏՍ 045 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դուրս գալով ճանապարհի բանուկ մասից, բախվել է բետոնե սյուներին եւ շրջվել ձորը:
Դեպքի վայրից վարորդին մարմնական վնասվածքներով տեղափոխել են Չարենցավանի հիվանդանոց:
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ սպայական վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատարի տեղակալ Նվեր Խուդավերդանի գլխավորությամբ: Վթարի վայրում էր նաեւ դասակի հրամանատար Արսեն Գրիգորյանը:
Քննչական աշխատանքները դեպքի վայրում ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նաիրի բաժնի քննիչը: Նրա հանձնարականով դեպքի վայր են հրավիրել քարշակ, որպեսզի վթարված մեքենան տեղափոխեն Չարենցավանի տուգանային հրապարակ: Ոստիկանությունը ճշտում է վարորդի ինքնությունը:
Ավելի ուշ պարզվել է, որ վարորդը 44-ամյա Արամ Հայրապետյանն է, իսկ հիվանդանոց տեղափոխված ուղեւորը` 24-ամյա Հայկ Դալլաքյանը:


Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի




























