Արիզոնա նահանգից աֆրոամերիկացի եւ եւս չոր մարդ միասնական դատական հայց են ներկայացրել ընդդեմ «American Airlines» ավիաընկերության ռասայական խտրականության պատճառով չվերթից սեւամորթ ուղեւորին հեռացնելուց հետո, հաղորդում է NBC News-ը:

Ըստ մեղադրական կողմի՝ սպիտակամաշկ բորտ-ուղեկցորդուհին հրամայել է աֆրոամերիկացի Էլջին Բենքսին հավաքել իրերն ու լքել ինքնաթիռը, երբ նա փորձել է նստել մեկ ուրիշ նստատեղին:

Սակայն ընկերության մամուլի ծառայությունում հայտարարել են, որ առաջադրված մեղադրանքը լիարժեք կամ մանրամասնորեն չի նկարագրում միջադեպը:

Ըստ գործի նյութերի՝ մայիսի 31-ին նստելով Լոս Անջելես-Ֆենիքս չվերթն իրականացնող ինքնաթիռ՝ Բենքսը հարցրել է բորտ-ուղեկցորդուհուն՝ կարո՞ղ է արդյոք փոխել իր տեղը:

Նրան խնդրել էին սպասել մինչեւ նստեցման ավարտը: Երբ բոլոր ուղեւորներն արդեն գտնվում էին ինքնաթիռում, նրանք սկսել էին փոխել իրենց տեղն ու Բենքսը հարցրել էր՝ կարո՞ղ է արդյոք նստել ինքնաթիռի վերջին շարքերում:

Բորտ-ուղեկցորդուհին կոպիտ կերպով հրամայել է նրան վերադառնալ իր տեղը, որից հետո նա առարկել է, իսկ որոշ ժամանակ անց նրանց մոտեցել են անվտանգության աշխատակիցները, որոնք հեռացրել են տղամարդուն չվերթից:

Այդ դեպքը հարցեր է առաջացրել ուղեւորների մոտ, որոնք այդպես էլ չեն հասկացել, թե որն էր Բենքսի մեղքը եւ ավելի ուշ համաձայնվել են ներկայանալ միջադեպի վկաների դերում:

Ի պատասխան՝ ավիաընկերությունն արգելել է նրանց օգտվել իրենց ծառայություններից:

Ընդ որում՝ ըստ «American Airlines»-ի հայտարարության՝ ուղեւորը փորձել է փոխարինել իր տեղն առաջին դասում, սակայն նրան հրամայել են նստել իր տեղում, քանի որ նա իրավունք չուներ տեղափոխվել այնտեղ: