Ճապոնական TEPCO ընկերության մասնագետները սկսել են աշխատանքները «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանի առաջին ռեակտորի մեջ: Այդ մասին հաղորդում է «Կիոդոն»:
Ռեակտորը բացվել է առաջին անգամ այն բանից հետո, երբ TEPCO-ն ստիպված էր աշխատակիցներին տարհանել վթարի արդյունքում առաջացած ռադիացիայի արտահոսքի պատճառով: Մայիսի 5-ին բանվորներն առաջին անգամ մտել են առաջին էներգաբլոկի շինություն:
TEPCO-ի տվյալներով, ռադիացիայի բռնկում տեղի չի ունեցել: Ռադիացիայի մակարդակը զգալի նվազել է, երբ էներգաբլոկում հովացման նոր համակարգ է տեղադրվել:
«Ֆուկուսիմա-1»-ում վթարը տեղի էր ունեցել մարտի 11-ի երկրաշարժից հետո եւ ստացել էր բարձրագույն 7 բալլ:





























