COVID-19-ի ախտորոշմամբ 627 քաղաքացիներ գտնվում են ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում․ ՀՀ առողջապահության նախարարություն
627 քաղաքացիներ գտնվում են ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում հունիսի 22-ին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա հավելեց, որ ծանր վիճակում է 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 123, եւս 44 պացիենտ միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքին։
«Այս թվերը մեզ մտահոգում են, այդ պատճառով կոչ եմ անում քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային միջոցառումները այնքան ժամանակ, մինչեւ մարտահրավերը հաղթահարվի ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում»,- նշեց նա։





























