Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի կողմից կազմակերպվել է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 66-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդես: Ինչպես տեղեկացնում է Գյումրիից NEWS.am-ի թղթակիցը, «Անմահացած դրվագներ պատերազմից» թեմայով ցուցահանդեսում ներկայացված են պատերազմի տարիներին լուսանկարահանված սեւ ու սպիտակ նկարներ:
«Այս ցուցահանդեսը մեծ չէ, բայց այն պատմում է պատերազմի պատմության մասին, թե ինչպե՞ս է այն սկսվել, ինչպե՞ս՝ ընթացել ու ավարտվել: Լուսանկարները սեւ ու սպիտակ են, բայց դրանցում կենդանի շունչ կա, քանի որ արվել են ռազմի դաշտում գտնվող թղթակիցների կողմից»,-ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ասաց Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Վասիլի Կոռչմառը:




























