Ճապոնիայի հյուսիս- արեւելքում 5,8 մագնիտուդով հերթական երկրաշարժն է գրանցվել, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ֆուկուսիմա քաղաքից 270 կմ հեռավորության վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»
Մարտի 11 -ին տեղի ունեցած 9 մագնիտուդով երկրաշարժից հետո տարածաշրջանում արձանագրվել է ավելի քան հարյուր հետցնցում, որոնցից մի քանիսի մագնիտուդը գերազանցել է 6-ը:
Սեյսմոլոգների տվյալներով` դրանք կարող են Հոնսյու կղզու շրջանում շարունակվել եւս մի քանի ամիս:





























