Դուրիանի ուժեղ հոտը կասկածելի ծանրոցից Բավարիայի փոստում վեց աշխատակցի հոսպիտալացման եւ էլ ավելի մեծ թվով աշխատակիցների տարհանման է հանգեցրել, գրում է The Guardian-ը:
Խուճապը փոստում բռնկվել էր կասկածից, որ ծանրոցում թունավոր գազ է, սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները պարզել էին, որ դա պարզապես գարշելի հոտ ունեցող մրգի «բույրն» է:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը Շվայնֆուրտ քաղաքում:
Փոստի 6 աշխատակից հոսպիտալացվել էր սրտխառնոցով:
Ոստիկանության ժամանած աշխատակիցները մոտ 60 մարդ են տարհանել:
Պարբերականը նշում է, որ դուրիանն այնքան ուժեղ հոտ ունի, որ այս միրգն արգելված է Ասիայի շատ հյուրանոցներում եւ հասարակական տրանսպորտում: Անցյալ տարի դուրիանի տարհանման էր հանգեցրել Կանբերրայի համալսարանի գրադարանում՝ «գազի ուժեղ հոտի» պատճառով:




























