Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առոլդ Շվարցենեգերը, 25 տարվա ամուսնական կյանքից հետո, բաժանվել է ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիի զարմուհուց` Մարիա Շրայվերից, հաղորդում է «Լոս Անջելես Թայմսը»:

Զույգը այլեւս միասին չի ապրում:

«Մենք հաղթահարել ենք բազմաթիվ խոչընդոտներ մեր կյանքում: Երկար մտորումներից, քննարկումներից եւ աղոթքներից հետո, մենք որոշել ենք բաժանվել: Այժմ մենք առանձին ենք ապրում եւ աշխատում ենք մեր հետագա հարաբերությունների ուղղությամբ»,- ասել են Շվարցենեգերը եւ Շրայվերը, այս մասին հաղորդել է  «Gazeta.ru»-ն:

«Մենք շարունակում ենք դաստիարակել մեր երեխաներին միասին, նրանք մեր կյանքի գլխավոր մասն են կազմում»,- ասված է հայտարարության մեջ:

«Լոս Անջելես Թայմսը» -ը հաղորդել է, որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ Շվարցենեգերը եւ Շրայվերն առանձին են ապրում: Նրանք հայտարարությամբ են հանդես եկել` ի պատասխան թերթի դիմումի: Հոդվածում ոչինչ չի ասվում այն մասին, թե արդյոք Կալիֆոռնիայի նախկին նահանգապետը եւ NBC հեռուստաընկերության նախկին լրագրողուհին պաշոնապես կամուսնալուծվե՞ն, թե` ոչ: