Ճապոնական Chubu Electric Power ընկերությունը որոշում է կայացրել փակել Տոկիոյից 200 կմ հեռավորության վրա` Սիձուոկա պրեֆեկտուրայում գտնվող «Համաոկա» ատոմակայանի 4-րդ եւ 5-րդ էնեգբլոկները եւ չմիացնել մյուս երեքը:

«Համաոկա» ատոմակայանը տեխնոլոգիական վնասվածքներ էր ստացել մարտի 11-ի երկրաշարժի արդյունքում, եւ 3-րդ էնեգաբլոկը գտնվում էր պրոֆիլակտիկայի մեջ:

Բացի այդ, Ճապոնիայում շարունակվում են աշխատանքները «Ցուրուգա» ատոմակայանից ռադիացիայի արտահոսքի դադարեցման համար: