Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեեսուսը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում հաջորդ շաբաթ կորոնավիրուսի դեպքերի թվի մինչեւ 10 մլն աճ է սպասում, հայտնում է Reuters-ը։
ԱՀԿ ղեկավարը նաեւ հավանություն է տվել երկիր արտասահմանցի ուխտագնացների համար մուտքը արգելելու Սաուդյան Արաբիայի որոշմանը։
Գեբրեեսուսի խոսքերով՝ այժմ ԱՀԿ-ն աջակցություն է ցուցաբերում շատ երկրների, որոնք բախվում են համավարակի դժվարություններին՝ նրանց մատակարարելով թթվածնային սարքեր։
Իր հերթին, ԱՀԿ արտակարգ ծրագրերի ղեկավար, բժիշկ Մարկ Ռայանը հայտարարել է, որ համավարակը Ամերիկայի շատ երկրներում դեռեւս չի հասել գագաթնակետին, սակայն դեպքերի աճը դեռ ինտենսիվ է, հատկապես՝ Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում։
Նա հավելել է, որ տարածաշրջանի շատ երկրներում անցյալ շաբաթ դեպքերի 25-50%-անոց աճ է դիտարկվել։




























