Պանդեմիայի պատճառով բրիտանական ընտանիքը չի կարողացել արագ վաճառել առանձնատունը եւ որոշել է այն խաղարկել վիճակախաղով: Դրան կցվում է նաեւ Volvo XC90 Hybrid ավտոմեքենա 42 000 ֆունտ ստեռլինգով, գրում է Lenta-ն՝ հղում անելով The Sun-ին:
Անշարժ գույքի սեփականատիրոջ խոսքով՝ ընտանիքը մտադիր է տեղափոխվել Ավստրալիա:
Խաղարկվող տունը կառուցվել է 2 տարի առաջ եւ գնահատվում է 280 000 ֆունտ: Այն գտնվում է Ուեսթ Յորքշիր կոմսությունում: Տան տարածքում կա այգի 7 քառակուսի մետր տարածքով: Կա ավտոտնակ: Տունն ունի 4 ընդարձակ սենյակ, լոգասենյակ, ինչպես նաեւ լուսադիոդային լուսավորությամբ խոհանոց, որը «լողացող կահույքի» էֆեկտ է ստեղծում:





























