Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը հրաժարվել է աշխատավարձ ստանալ մինչեւ հունիս եւ մինչեւ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի ճգնաժամի ավարտը:
Նա հստակեցրել է, որ խոսքն այն պահի մասին է, երբ պարզ կլինի, թե ինչպես լուծել Ֆուկուսիմայի խնդիրը: Այս ողջ ընթացքում նա պատրաստվում է ապրել միայն խորհրդարանի պատգամավորի աշխատավարձով, հայտնում է AFP-ն:
Կանի խոսքով, կառավարությունը նույնքան պատասխանատվություն է կրում ատոմակայանի վթարի համար, որքան TEPCO ընկերությունը: Նա նշել է, թե կառավարությունը ատոմային էներգետիկայի զարգացման կուրս էր ընտրել. «Եվ որպես պաշտոնյա, ես ուզում եմ ներողություն խնդրել ժողովրդից այդ ռազմավարության համար»:





























