Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցում է կես միլիոնը: Մեկ օրում գրանցվել է վարակման 18 5552 դեպք, հաղորդում է Associated Press-ը:

Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է մեկ օրում 384 մահվան դեպքերի մասին: Այդպիսով, մահերի թիվը հասնում է 15 685-ի:

Ասսամ նահանգի իշխանությունները ստիպված են եղել երկշաբաթյա կարանտին սահմանել: Իշխանությունները բնակիչներին կոչ են արել անհրաժեշտ ապրանքներ գնել, քանի որ փակ են լինելու մթերային խանութները: Նահանգում գիշերային պարետային ժամ է սահմանվել: