Համաշխարհային բանկի (ՀԲ) ղեկավար Ռոբերտ Զելլիկը Ստամբուլում տեղի ունեցած հավաքի ժամանակ հայտարարել է, որ կա ֆինանսական միջոցների անբավարարության վտանգ, քանի որ մեծ է գլոբալ տնտեսական ճգնաժամի հետեւանքի դեմ պայքարելու համար ՀԲ-ից ֆինանսական օժանդակություն ակնկալող երկրների պահանջարկը: ՀԲ նախագահը ասել է, որ պահուստային ֆոնդից արդեն իսկ այդ նպատակների համար ծախսվել է լրացուցիչ 100 միլիոն դոլար:

Նկատենք, որ ի տարբերություն համաշխարհային տնտեսության մեջ նկատվող ֆինանսական միջոցների պակասի, Հայաստանում նման միջոցները նույնիսկ ավելցուկ են տալիս: Մասնավորապես, ինչպես վերջին իր ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, 2010 թվականի համար Հայաստանը դրսի ֆինանսական օժանդակության կարիքը չունի, քանի որ «այս տարի այնքան շատ վարկ ենք վերցրել, որ նորը վերցնելու կարիքը բոլորովին չկա»:

Դրանից զատ, մի շարք տնտեսագետներ նշում են, որ Հայաստանում դրսից բերված վարկերի տեղաբաշխման խնդիրներ կան, քանի որ տնտեսությունը չի ցանկանում «մարսել» այդ գումարները: