«Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի զավակները կարծում են, որ իրենց հոր ոչնչացման համար դատարանում պետք է պատասխանատվություն կրի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Մենք կարծում ենք, որ իրավական տեսանկյունից նախագահ Օբաման անձամբ է պատասխանատվություն կրում մեր հոր սպանության համար»,- ասված է բեն Lադենի որդիների հայտարարության մեջ:
Ուղերձը ստորագրված է Օմար բեն Լադենի կողմից, ով նշել է, թե հանդեs է գալիս «բազմաթիվ եղբայրների անունից»: Փաստաթղթում նշվում է, թե բեն Լադենին ծովում թաղելու որոշումը «նվաստացուցիչ եւ անթույլատրելի» էր:





























