NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է The Australian-ում հրապարակված Էլիսոն Բետել Մաքքենզիի եւ Սթիվեն Մ. Էլիսի հոդվածը:
Եվրոպայում լրատվամիջոցների ազատության ոլորտում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի կողմից ապրիլին հրապարակված հետազոտության մեջ հաղորդվում է, որ Թուրքիայում բանտերում է գտնվում 57 լրագրող։
Եւս 11 թուրք լրագրողի մեղադրանքներ կառաջադրվեն, եւ ձերբակալված լրագրողների ընդհանուր թիվը շուտով կարող է կրկնակի ավել լինել, քան Իրանում եւ Չինաստանում։ Այս երկրներից յուրաքանչյուրում դեկտեմբեր ամսվա դրությամբ եղել է ձերբակալված 34 լրագրող։ Միյատովիչի գնահատականներով, ընթացքի մեջ են լրագրողների դեմ եւս 700-1000 գործեր։
Եթե մշակութային ժառանգություն ունեցող, տարածաշրջանային գերտերություն Թուրքիան ցանկանում է մուտք գործել Եվրոպա եւ իսկապես ժողովրդավար երկիր լինել, նրա ղեկավարները չպետք է արհամարհանքով մոտենան մամուլի ազատությանը:



























