Ամերիկյան Ջորջիա նահանգում կյանքի 92-րդ տարում մահացել է CNN հեռուստաալիքի հիմնադիրներից մեկը` Բերտ Ռեյնհարտը:
Ռեյնհարտը մահացել է ուղեղի կաթվածից առաջացած բարդությունների հետեւանքով:
Ռեյնհարտի լրագրողական կարիերան սկսվել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, նա զբաղվում էր մարտական գործողությունների լուսանկարմամբ: Ապա զբաղեցրել է Fox Movietone News-ի լրատվական խմբագրի եւ Paramount Pictures-ի փոխնախագահի պաշտոնները:
CNN-ի ստեղծման աշխատանքը նա սկսել էր Թեդ Թերների հետ 1979թ.: 1980թ. ալիքը գործարկվեց, իսկ Ռեյնհարտը դարձավ տնօրենը: Հենց նրա ղեկավարության օրոք CNN-ը մշակեց շուրջօրյա լրատվական հեռարձակման ձեւաչափը: Նրա օրոք եթեր հեռարձակվեց Լարրի Քինգի շոուն:





























