Իսպանիայի հարավ-արեւելքում մայիսի 11 –ի երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում 10 մարդ է զոհվել:

Լորկա քաղաքում երկրաշարժի հետեւանքով վնասվել են բազմաթիվ շենքեր, այդ թվում` մնիջնադարյան եկեղեցու աշտարակը, փլատակների տակ են մնացել տասնյակ մեքենաներ: Ականատեսները հաղորդում են բազմաթիվ տուժածների մասին, սակայն առայժմ դեռ պաշտոնական տվյալներ չեն հաղորդվել, գրում է Lenta.ru-ն:

Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Սապատերոն երկրաշարժի գոտի է ուղարկել բանակային ստորաբժանումների`աղետի հետեւանքները վերացնելու աշխատանքներին մասնակցելու համար:

Ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության` 5,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 18:47-ին: Երկու ժամ հետո գրանցվել է 4,4 մագնիտուդով հետցնցում: